Իսրայելը Բեյրութի շրջանում վեց նոր թիրախ է խո...

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի մայրաքաղաքի մերձակայքում հարվածներ են հասցրել շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ևս վեց թիրախներին։ Դրա մասին հայտնել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից։

Ըստ այդ հայտարարության՝ այս անգամ հարձակման են ենթարկվել ափամերձ շրջանում հրթիռների արձակման համար պատասխանատու «Հըզբոլլահ» ստորաբաժանման կողմից օգտագործվող ռազմական ենթակառուցվածքը, ինչպես նաև շիա աշխարհազորայինների հրամանատարական կենտրոնները։

Հարձակումների թիրախ են դարձել Բեյրութի արվարձան Դահիյան, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ»-ը: Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են այնտեղ տեղակայված շիական կազմակերպության ավելի քան 30 տարբեր ռազմական օբյեկտների վրա։