Իսրայելը 9 պաղեստինցի պատանդների ազատ է արձակ...

Պաղեստինցի 9 պատանդներ են ազատ արձակվել և տեղափոխվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Աքսայի հիվանդանոց՝ ամիսներ շարունակ իսրայելական բանտերում պահվելուց հետո:

Այս մասին հայտնել Al Jazeera-ն։

Իսրայելական ուժերը պատանդներին հանձնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ 

Իսրայելը ռմբակոծման թիրախ է դարձրել Ալ-Ահլի բապտիստական ​​հիվանդանոցը: Հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը, ռադիոլոգիական բաժանմունքը, լաբորատորիան և դեղատունը, հարյուրավոր վիրավորներ և հիվանդներ ստիպված դուրս են եկել հիվանդանոցից։ 

«Մենք փորձում ենք այլընտրանքներ գտնել և հիմնել շտապ օգնության բաժանմունքներ և փոքր հիվանդանոցներ՝ բժշկական ծառայություններ մատուցելու համար»,- նշել է հիվանդանոցի տնօրենը՝ հավելելով, որ հիվանդանոցը ներկայում սպասարկում է մոտ 30 հիվանդի և չի կարող ընդունել նոր հիվանդների։

Իսրայելի իշխանությունները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ը հիվանդանոցի շենքն օգտագործում է ռազմական նպատակներով։

Ապրիլի 13-ի լուսաբացից ի վեր 38 պաղեստինցիներ են զոհվել  Գազայի հատվածի տաբեր շրջաններում իսրայելական հարձակումների հետևանքով։

Տեղեկություններ կան այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի բանակցային պատվիրակությունը՝ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ, մեկնել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ Կատարի և Եգիպտոսի հետ քննարկելու իսրայելական ագրեսիան դադարեցնելու հնարավորությունները։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50944 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116156 -ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։