Իսրայելում հայտնել են, որ թույլ չեն տա պաղեստ...

Իսրայելը չի ​​համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը, քանի որ դա կվտանգի սեփական գոյությունը։ Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որի կազմում էին մի քանի սենատորներ եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսը։ «Իսրայելը երբեք չի համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը, որը կսպառնա նրա գոյությանը։ Իսրայելի առաջնահերթությունները պարզ են՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, ազատ արձակել բոլոր պատանդներին, վերացնել ՀԱՄԱՍ-ը Գազայում, եւ դրանից հետո՝ Սաուդյան Արաբիայի հետ [կարգավորման] համաձայնագիրը», ասել է Կացը, որի խոսքերը տարածել է նրա մամուլի ծառայությունը։ Պաշտպանության նախարարն ավելացրել է, որ «[ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի պլանը Գազայի մասով միակն է, որը կարող է երաշխավորել Իսրայելի ժողովրդի անվտանգությունը հոկտեմբերի 7-ի [2023թ.] իրադարձություններից հետո»։