Բահրեյնն ու Իսրայելը փոխադարձաբար հետ են կանչել իրենց դեսպաններին, հայտարարել է թագավորության խորհրդարանը իր կայքում։
«Ներկայացուցիչների խորհուրդը (Բահրեյնի խորհրդարանի ստորին պալատը) հաստատում է, որ Բահրեյնի Թագավորությունում Իսրայելի դեսպանը լքել է Բահրեյնը, և Բահրեյնի Թագավորությունը որոշել է Բահրեյնի դեսպանին Իսրայելից երկիր վերադարձնել։ Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունները նույնպես դադարեցվել են»,- պարզաբանվում է նյութում։
Թագավորությունը դադարեցրել է նաև տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ։