Իսրայելն իր գործողությունների մասին ԱՄՆ-ին հա...

Միացալ Նահանգներում դժգոհ են, որ Իսրայելը հաճախ ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրերի մասին իրեն զգուշացնում է միայն վերջին պահին։

Դրա մասին չորեքշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։

Աղբյուրների տեղեկություններով՝ հրեական պետության այս դիրքորոշման պատճառով ամերիկյան կողմը ստիպված է արագորեն զորքեր տեղափոխել՝ տարածաշրջանում թե՛ սեփական, թե՛ Իսրայելի շահերը պաշտպանելու համար։ Դա մեծացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Իսրայելի ռազմական հրամանատարության միջև լարվածության աստիճանը:

Ինչպես պարբերականին հայտնել է ԱՄՆ շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը, մեկնարկից մեկ ժամ առաջ իրեն տեղեկացրել են լիբանանյան «Հըզբոլլահ» շիական կազմակերպության անդամների օգտագործած փեյջերի պայթեցման գործողության մասին։

Այնուհետև ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Քուրիլան Բրաունին հայտնել է, որ «ինչ-որ նշանակալի բան» տեղի ունենալու, սակայն մանրամասներ չի հայտնել։ Բրաունը իմացել է իսրայելական հարվածի մասին, որի արդյունքում զոհվել  է «Հըզբոլլահ»ի առաջնորդ Հասան Նասրալլահը։

Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի զգալի ռազմական ներկայությունը՝ ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաները կարծում են, որ հրեական պետությունը պետք է նախօրոք տեղեկացնի Պենտագոնին ծրագրած խոշոր հարձակումների մասին, նշում է WSJ-ը։

 «Իսրայելը պետք է գիտակցի, որ դա թանկ կարժենա մեզ վրա։ «Ամերիկյան հաջորդ վարչակազմը պետք է Իսրայելի հետ ռազմավարական փոխըմբռնման հասնի մեր սպառնալիքի տեսլականի, գործելու պատրաստակամության և այն սկզբունքների վերաբերյալ, որոնց մենք հավատարիմ ենք գործողությունների իրականացման ժամանակ, որպեսզի միմյանց հնարավորինս քիչ անակնկալներ մատուցենք»,-հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ամերիկացի առաջատար փոորձագետներից մեկը՝ Դենիս Ռոսը: