Իսրայելական բանակն ամփոփել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության արդյունքները, հայտնում է Today in Israel պորտալը։
Խոցվել է «Հեզբոլլահի» 12500 թիրախ, այդ թվում՝ ավելի քան 1600 հրամանատարական կետ և ավելի քան 1000 զինամթերքի պահեստ: Բեյրութում խոցվել է 360 թիրախ, Բքաա հովտում՝ մոտ 1000 oդային ուժեր իրականացրել են 11000 թռիչք։ Գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան և կազմակերպության ղեկավարության 13 այլ անդամներ լիկվիդացվել են։ Սպանվել է «Հեզբոլլահի» բարձրագույն և միջին մակարդակի հրամանատարական կազմի առնվազն 2500 անդամ:
Գրավվել է ավելի քան 155 հազար միավոր տեխնիկա, հրթիռներ, զինամթերք, կապի սարքավորումներ և այլն։