Իսրայելը Իրանի ցանկացած նոր առաջնորդի, որը կշարունակի իր նախորդների ուղին, կհամարի օրինական թիրախ՝ հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իրանական կողմից նշանակված ցանկացած առաջնորդ՝ Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին, ազատ աշխարհին և տարածաշրջանի երկրներին սպառնալու և իրանցի ժողովրդին ճնշելու իր ծրագրի իրականացումը շարունակելու համար, կդառնա ոչնչացման թիրախ։ Կարևոր չէ, թե ինչ է նրա անունը կամ որտեղ է նա թաքնվում»,- հավելել է նախարարը:



