Իսրայելի պաշտպանության բանակը հարձակումներ է...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակումներ է իրականացնում Հորդանան գետի արեւմտյան ափի մի քանի վայրերում: Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը։

Հեռուստալիքի ներկայացմամբ՝ ռեյդեր են իրականացվում Ջենինից հյուսիս-արևելք ընկած մի քանի գյուղերում, Բեյթ Ֆաջար գյուղում, Նաբլուս քաղաքում և Քալքիլիից հարավ գտնվող Հաբլա գյուղում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռեյդերի ժամանակ իսրայելցի զինվորականները Ջենինում ձերբակալել են երկու տղամարդու։ Եվս մեկին ձերբակալել են Թուլկարմից դեպի արևելք գտնվող գյուղերից մեկում։