Իսրայելի նախարարն առաջարկել է կոշտ միջոցներ Պ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը առաջարկել է վերացնել Պաղեստինի ինքնավարության բարձրաստիճան պաշտոնյաներին և ձերբակալել նրա առաջնորդ Մահմուդ Աբբասին, եթե ՄԱԿ-ը ճանաչի Պաղեստինը, հաղորդում է Ռիա նովոստին։

«Եթե ՄԱԿ-ը ճանաչի պաղեստինյան պետությունը, ապա անհրաժեշտ է հրամայել Պաղեստինի ինքնավարության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք բոլոր առումներով ահաբեկիչներ են, կետային սպանություններ իրականացնել, ինչպես նաև հրամայել Մահմուդ Աբբասի ձերբակալությունը։ Նրա համար Կցիոտի բանտում բանտախուց է պատրաստ», - ասվում է նախարարի հայտարարության մեջ։

Նա պաղեստինցիներին անվանել է հորինված ժողովուրդ, որը, իբր, ձգտում է պետություն ստեղծել Իսրայելի ավերակների վրա: Նախարարի խոսքով՝ Պաղեստինի պետության ստեղծման հարցը կարող է նոր թափ ստանալ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկվող բանաձևի շնորհիվ:

Իսրայելի իշխանությունները համակարգված կերպով հայտարարում են, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածի լիակատար ապառազմականացումը, ինչպես նաև պաղեստինյան պետություն ստեղծելու անհնարինությունը հիմք են Գազայի և ամբողջ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ բանակցությունների համար։