Իսրայելի հրշեջները հանգցնում են հրդեհները երկրի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններում՝ Լիբանանից արձակված արկերի պատճառով։ Այս մասին հայտնում են Իսրայելի ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Այս պահին ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան», – նշել են վարչությունից։
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից եկող «բազմաթիվ կասկածելի օդային թիրախներ» է հայտնաբերել։



