
Լիբանանի հյուսիս-արևելքում իսրայելական օդուժի կողմից հարձակման է ենթարկվել շուրջ 20 բնակավայր։ Al Jadeed հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ավիահարվածների հետեւանքով առնվազն 60 մարդ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել են։
Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ամենամեծ թվով զոհերը գրանցվել են Բուդայ, Ռամ, Էլ-Ալլաք և Էլ-Հաֆիր բնակավայրերում։