Իսրայելի Ազգային անվտանգության հանձնաժողովն ա...

Իսրայելի Քնեսեթի Ազգային անվտանգության հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծը։ Այս մասին հայտնում է Քնեսեթի մամուլի ծառայությունը։

Քննարկման ընթացքում բանտարկյալների և անհետ կորածների հարցերով համակարգող Գալ Հիրշը նշել է. «Վարչապետն այժմ աջակցում է այս քայլին։ Ես այս օրինագիծը դիտարկում եմ որպես գործիք, որը թույլ է տալիս մեզ պայքարել ահաբեկչության դեմ և ազատել պատանդներին, և խնդրում եմ, որ մեզ իրավունք տրվի դիմել դատարան և ներկայացնել գաղտնի զեկույց՝ նման որոշում կայացնելուց առաջ»։

«Թող յուրաքանչյուր ահաբեկիչ, որը գնում է սպանելու, իմանա, որ իրեն սպասում է մեկ դատավճիռ՝ մահապատիժ», - հայտարարել է Ազգային անվտանգության նախարար, խորհրդարանի անդամ Իտամար Բեն-Գվիրը:

Օրինագիծը մահապատիժ է առաջարկում յուրաքանչյուրի համար, ով «դիտավորյալ կամ անզգուշորեն Իսրայելի քաղաքացու մահ է պատճառում, երբ արարքը կատարվել է ռասիստական ​​դրդապատճառներով կամ որոշակի խմբի նկատմամբ ատելությունից դրդված»։

Ըստ The Times of Israel-ի՝ Քնեսեթը կարող է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկել նոյեմբերի 5-ին։