Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ իսրայելական վարչակարգն արժանի չէ, որպեսզի մասնակցի միջազգային միջոցառումներին, տեղեկացրել է IRNA-ն։
Պատասխանելով Բաքվում իսրայելական պատվիրակության ներկայության մասին հարցին՝ Բաղային հայտնել է, որ «վարչակարգը, որը չի հավատում ՄԱԿ սկզբունքներին եւ նպատակներին, եւ որի գոյությունը վիրավորանք է պաղեստինցիների համար, բոլորովին իրավունք չունի մասնակցել միջազգային միջոցառումներին»։
Բաղային նշել է միջուկային սպառնալիքների մասին, որոնք բխում են Թել Ավիվի վարչակարգից Իրանի հանդեպ՝ ավելացնելով. «ՄԱԿ մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցողը նաեւ պահանջել է, որպեսզի երկրները թույլ չտան սիոնիստական վարչակարգի անդամությունը ՄԱԿ-ում, եւ ելնելով այս տրամաբանությունից՝ միջազգային կազմակերպություններում այդ վարչակարգի ներկայության անհրաժեշտություն չկա»։