Իսրայելական բանակը Հորդանան գետի արեւմտյան ափ...

Հորդանան գետի արեւմտյան ափում իսրայելական բանակի գործողության ընթացքում հինգ պաղեստինցի է վիրավորվել։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։

Հինգ խաղաղ բնակիչ վիրավորվել է Ջենին քաղաքի և այնտեղ գտնվող փախստականների ճամբարի դեմ իսրայելական օկուպացիայի շարունակվող ագրեսիայի հետևանքով, հայտնում է գործակալությունը։ Դրա տվյալներով, Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության շտապօգնության խմբերը Ջալամի զինվորական անցակետից երեք վիրավորի են տեղափոխել և ևս երկու հոգու՝ բեկորային վնասվածքներով՝ Ջենինի տեղահանվածների ապաստարաններից մեկից։

Հինգշաբթի օրն Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակը կշարունակի վճռական գործողություններ ձեռնարկել հունվարի 21-ին Ջենինի շրջանում մեկնարկած լայնածավալ հակաահաբեկչական գործողության մեջ։ «Մենք կշարունակենք վճռականորեն գործել «Երկաթե պատ» գործողության մեջ՝ ահաբեկիչներին հակազդելու և Ջենին փախստականների ճամբարում ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար»,- գրել է Կացը X-ում՝ հավելելով, որ որ Ջենինում արշավանքներն իրականացվում են «ապահովելու, որ տարածքը կրկին չվերածվի մարդասպանների բույնի և ահաբեկչական հարձակումների համար հողի»։