Իսպանիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու կոչեր են հնչո...

Իսպանական «Պոդեմոս» («Մենք կարող ենք») կուսակցությունը և «Միացյալ ձախակողմյան» շարժումը հանդես են եկել ՆԱՏՕ-ից դուրս գալու օգտին:

Քաղաքական ուժերն իրենց հայտարարությունները տեղադրել են X սոցիալական ցանցում։

«Պոդեմոս»-ի գլխավոր քարտուղար, Իսպանիայի սոցիալական հարցերով (2021-23 թթ.) նախկին նախարար Իոնե Բելարրան հայտարարել է, որ ոչ միայն անհրաժեշտ է անհապաղ դուրս գալ ՆԱՏՕ-ից, այլև պետք է փակել Իսպանիայում ամերիկյան բոլոր ռազմաբազաները և «վերջ դնել ռազմական ծախսերի աճին»։

«Պետք է դադարեցնել պաշտպանել  ԱՄՆ-ի իմպերիալիստական ​​շահերը»,- հայտարարել է նա։

«Միացյալ ձախակողմյան» շարժումն էլ կոշտ ձևակերպմամբ է հանդես եկել՝ պնդելով,  թե ՆԱՏՕ-ն «հանցավոր  կազմակերպություն է»։ Քաղաքական այս ուժը կոչ է արել նաև դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային։