Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը նոյեմբերի 10-13-ը պետական այցով կմեկնի Չինաստան։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, տեղեկությունը հաստատել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։
Ֆիլիպ VI-ը կլինի առաջին իսպանացի միապետը, ով վերջին 18 տարիների ընթացքում այցելում է Չինաստան։ Սա նաև Ֆիլիպ VI-ի առաջին արտերկրյա պետական այցն է։
Նշվում է, որ այցի ընթացքում Իսպանիայի թագավորը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի և Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզիի հետ։



