Իսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500...

Ուրբաթ առավոտից Սեուտայի սահմանն ապօրինի հատած 37 500 ներգաղթյալ արդեն վերադարձվել է Մարոկկո, հաղորդում է Euronews-ը։

Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականներով, սահմանն ապօրինի հատել է 50 հազարից մինչև 60 հազար մարդ։

Առնվազն 34 մարդ զոհվել է՝ փորձելով Մարոկկոյից լողալով հասնել Սեուտա։

Ներգաղթյալների զանգվածային հոսքը ծանրաբեռնել է իսպանական իշխանություններին և մոտ 83 հազար բնակչություն ունեցող ինքնավար քաղաքի բնակիչներին։

Հինգշաբթի Իսպանիան և Մարոկկոն պայմանավորվել են արագացնել անկլավ ապօրինի մուտք գործած ներգաղթյալների վերադարձը։

Փախստականների ժամանման ծավալները Իսպանիայի կառավարությանը դրդել են բանակ ուղարկել՝ Սեուտայում անվտանգությունն ուժեղացնելու համար։ Վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է անկլավ, որտեղ սահմանների զանգվածային հատումներն անվանել է «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։

Գիշերվա ընթացքում բախումներ են տեղի ունեցել մարոկկոյական ոստիկանության և հարյուրավոր մարդկանց միջև, որոնք շարունակել են փորձել հասնել Սեուտա։