Իսպանիայի դեսպան Սոս Ավետիսյանը ներկայացրել է...

Մարտի 8-ին դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Ավետիսյանը վերջինիս ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը, Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները նրա տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի շուրջ։