
Իսլամական աշխարհի երկրները թույլ չեն տա իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի բնակիչներին բռնի վերաբնակեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իսլամական աշխարհը երբեք հավանություն չի տա Թրամփի ծրագրին։ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) կհակազդի նրան»,- թուրք առաջնորդի խոսքերն է մեջբերում TRT Haber հեռուստաալիքը։
«Ես [Բենիամին] Նեթանյահու անունով մարդասպանի հետ Թրամփի գործարքը տեսնում եմ որպես համաշխարհային խաղաղության գլխավոր սպառնալիք։ Գազան պատկանում է պաղեստինցիներին, ոչ ոք իրավունք չունի Գազան խլել նրանց ձեռքից։ Ես ակնկալում եմ, որ այս ծրագիրը կվերանայվի որքան հնարավոր է շուտ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։