Իսլամաբադում ահաբեկչական հարձակում է եղել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով, զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 27-ը՝ վիրավորվել: Այս մասին նոյեմբերի 11-ին հաղորդել է GEO հեռուստաալիքը։

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին հայտարարել է, որ սկզբում ահաբեկիչը փորձել է մտնել մայրաքաղաքի դատարանի շենք, սակայն «չստանալով այդպիսի հնարավորություն՝ գրոհել է ոստիկանական ավտոմեքենայի վրա» շենքի մերձակայքի կայանատեղիում։ Արդյունքում տեղական ժամանակով մոտավորապես 12:39-ին տեղի է ունեցել պայթյունը:

Նաքվին ընդգծել է, որ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը հանձնարարել է հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել տուժածներին բուժօգնության ցուցաբերումը և հնարավորինս շուտ պարզել ահաբեկչի ինքնությունը։

Պայթյունից հետո դատարանի շենքից բոլորը տարհանվել են։