«Իսկանդերը» բարձր մակարդակի հանձնել են ու խնդ...

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ երեկվա հայտարարությունը։

«Ես ասել եմ ՝ «Իսկանդերի» մասին հարցրեք Պաշտպանության նախարարությունից, որովհետև ես տեղյակ չեմ ՝ երբ են կիրառել, ոնց են կիրառել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը, սակայն, վստահեցրեց՝ «Իսկանդերի» հետ կապված խնդիր չի կարող լինել։

« «Իսկանդերը», երբ որ ընդունվել է, բարձր մակարդակի երկկողմանի հանձնել են ու խնդիր չպետք է լինի «Իսկանդերի» մեջ», - ասաց Օհանյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։

«Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը», - ասել էր Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։

«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», - հայտարարել էր Փաշինյանը։