Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, խոստանում են լինել չափազանց դիտարժան։ Քաղաքագիտական-բովանդակային մասով, իհարկե, ասելիք չկա, սակայն հետաքրքրական է պրիմիտիվությունը, նաեւ այն ամենի կիրառությունը, որի դեմ Փաշինյանը դեռ ընդդիմադիր եղած ժամանակ քննադատություններ է հնչեցրել։
Իհարկե, իշխանությունները կարող են ասել, որ նախընտրական այցեր մարզային այցերը չի կարելի համարել, սակայն եթե որեւէ մի նիկոլական կամ նիկոլամերձ, եթե ասի, որ Փաշինյանի մարզային այցերը նախընտրական բնույթ չեն կրում, ապա «եփած հավերը նույնիսկ կծիծաղեն» նրանց վրա։ Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն օրինակ ցույց է տալիս, որ գաղափարական առումով այլեւս ասելիք չունի, եւ ընդօրինակում է Առաքել Մովսիսյանին /Շմայս/, ով ժամանակին նախընտրական խոստում էր տալիս, որ ճանապարհը կառուցելու է։
Նույն բանը անում է նաեւ Հայաստանի գործող վարչապետը։ Իհարկե, այդ այցերը մի բանով էլ են հետաքրքիր՝ հարստացնում են հայ քաղաքագիտական միտքը նորանոր բառերով։ Վերջին նորամուծությունը «գելխեղդն» էր, որը արդեն ֆեյսբուքահայության մոտ անեկդոտների ծնունդ է տվել։ Չենք զարմանա, որ Փաշինյանը նոր «տոտեմներ» հորինի իր համար, եւ ասենք «գելխեղդին» հաջորդի հայտնի խորհրդային ֆիլմի հետեւողությամբ «ձկնիկը», «փիսիկը», ինչու չէ նաեւ՝ «տուզիկը» եւ այսպես շարունակ։



