Իշխանությունը ստեղծված իրավիճակում իրեն լրիվ անհաղորդ է պահում, դրա ապացույցը օրեր առաջ ՔՊ կողմից ընդունած վտանգավոր հայտարարությունն էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ադրբեջանի ախորժակը ուտելիս է բացվում և ամեն անգամ նոր զիջումները նպաստում են դրան, այս երկու տարվա ընթացքում պետք է համապատասխան մեխանիզմներ մշակեին»,-ասաց նա:



