Իշխանությունը մտադիր է հրաժարվել ՃՈ-ից. լուսա...

Մամուլի հրապարակման համաձայն` ՀՀ ոստիկանության համակարգում առաջիկայում փոփոխություններ են լինելու: Տեղեկությունների համաձայն՝ նոր իշխանությունները որոշում են կայացրել հրաժարվել ՃՈ-ից և ստեղծել մեկ ընդհանուր պարեկային ծառայություն, այսպես կոչված «պատրուլ» համակարգ:

Politik.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ դրանք դեռ քննարկման փուլում գտնվող նախագծեր են, որոնց մասին խոսվում է նաև Կառավարությունում: Այս պահին ոչինչ չեն կարող ավելացնել:

Համացանցում հայտնվել են նաև  պարեկային ծառայության նոր մեքենաների լուսանկարները: