
Ակնհայտ է, որ իշխանությունները տապալել են մարտի մեկի գործը։ Արյունալի այս իրադարձություններին առնչվող դատավարություններն արդեն անհրաժեշտ էֆեկտ չեն ապահովում իշխանությունների համար տեղեկատվական դաշտում և նրանք նոր աղմկահարույց պատմությունների փնտրտուքիների մեջ են։
Վերջին հայտնի ձերբակալությունները ևս այնքան էֆեկտիվ չեն, որքան նախորդ տարվա ձերբակալությունները։ Փաշինյանի անկում ապրող վարկանիշն էլ ավելի է անհանգսացնում իշխանություններին։ Առաջիկայում հնարավոր է նաև գազի գնի բարձրացում, որը կարող է սոցիալական բունտի առիթ հանդիսանալ։
Մեր տեղեկություններով իշխանությունները ունեն ներքին որոշում հասարակության լայն զանգվածներին զբաղեցնելու և քաղաքական աննախադեպ շոու ապահովելու համար՝ վերաբացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործը։
Նպատակ կա այս գործի վերաբացման միջոցով առնվազն մեկ տարի հասարակության զբաղեցնել և հեռու պահել ներքին, տնտեսական խնդիրներից։