Իշխանությունների կարծիքով արվեստագետները կարո...

Օրերս հայտնի դարձավ, որ ավելի քան յոթ տասնյակ հայաստանցի և ռուսաստանցի մշակույթի գործիչներ միացել էին այն հայտարարությանը, որով պահանջում էին փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

Մամուլում այս լուրը հայտնվելուց հետո իշխանական ֆեյքերը, 2018 թվականի իրադարձություններից հետո անսպասելի բարձր պաշտոններում հայտնված գործիչները հարձակումների ալիք սկսեցին՝ հայտարարությանը միացած մշակույթի գործիչների նկատմամբ։

Թիրախավորվեցին նաև նրանց ընտանիքի անդամները, իշխանական ֆեյքերի միջոցով նշված գործիչների մասին ամենակեղտոտ ստերը սկսվեցին տարածվել։ Թիրախավորված մշակույթի գործիչների թվում էին նաև երգչուհի Նունե Եսայանն ու դերասան Սարգիս Գրիգորյանը։

Տարիներ շարունակ այսօր իշխանության ղեկին հայտնված գործիչները քննադատում էին մշակույթի այն գործիչներին, ովքեր հրապարակային չէին արտահայտվում իշխանության ապօրինությունների մասին։ Իսկ հիմա, երբ իրենց գործած քայլերի դեմ են խոսում արվեստագետները, ապա մոտեցումը փոխվում է։

Գործող իշխանությունների կարծիքով արվեստագետները կարող են միայն իշխանության «դամքաշի» դեր տանել և չպետք է սեփական տեսակետն ու մոտեցումը ունենան։ Քոչարյանի ազատության համար իրենց հրապարակային խոսքը ասող արվեստագետներին պետք է գնահատել, ի վերջո պետք է հիշել, որ դժվար ժամանակներում ենք և ազատ մարդը պետք է գնահատվի։