Իշխանությունների հաջորդ թիրախը կարող է դառնալ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են հանրությանը համոզել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է իրենց իշխանության ընթացքում արձանագրված խայտառակ անհաջողությունների պատճառը։ Ազգային Ժողովում վարչապետ Փաշինյանն իր ելույթով փորձեց ևս մեկ անգամ էյֆորիկ ֆոն ստանալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարաղոնա քաղաքացիներին փողոց հանել։

Բոլորին է հասկանալի, որ նպատակը ժողովրդի խնդիրների լուծումը չէ։ Փաշինյանն ու իշխող ուժը ունեն կոնկրետ պլաններ, որոնց կարող է խանգարել միայն Սահմանադրական Դատարանը՝ իր այսօրվա կազմով։

Իսկ ի՞նչ պլաններ կարող է ունենալ Փաշինյանը, որին կարող են խանգարել ՍԴ անդամները։ Շատերն այս ընթացքում բազմաթիվ վարկածներ են առաջ քաշել, բայց կա մի վարկած, որը որևէ անգամ հանրային քննարկաման առարկա չի դարձել։ Իշխանություններին հարող շրջանակներն իհարկե խոսել են, բայց իշխանությունները երբեք ուղիղ տեքստով չեն խոսել այդ մասին։

Չքննարկվող այս վարկածի մասին՝ ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման նախագծի քննարկման ժամանակ, Ազգային ժողովում խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը․ «Նախկինները վախենում են հնարավոր սեփականության վերաբաշխումից և ասում են, որ Հրայր Թովմասյանը պետք է կրծքով պաշտպաներ հնարավոր սեփականության վերաբաշխումը։ Ի՞նչ է սա, եթե ոչ մեր կողմից ծոստացված, ապագայում ձեռնարկվելիք անցումային արդարադատության  գործընթացի ծոխընդոտում»,-հայտարարեց իշխանական պատգամավորը։

Ըստ էության Արուսյակ Ջուլհակյանը բացահայտեց իշխանությունների հաջորդ թիրախը, որին նրանք կանցեն  ՍԴ-ն հաջողությամբ ուզուրպացնելուց հետո։ Իշխանությունների թիրախում կհայտնվեն մեծահարուստները։ Իհարեկ ոչ նրանք, որոնք հասցրել են համապատասխան հիմանդրամներ փոխանցումներ կատարել և դառնալ «խոշոր սեփականատեր»։ Այնպես որ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը կարող են հանգիստ լինել։

Առաջին հերթին թիրախում են հայտնվելու ֆինանսական միջոցների տիրապետող այն գործիչները, որոնք չեն ֆինանսավորում Փաշինյանի քաղաքական թիմը։ Այս պարագայում առաջնային թիրախ է դառնալու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Իշխանություններին անհանգստացնում է Ծառուկյանի աճող ազդեցությունը։ Հատկապես վարչապետ Փաշինյանի նվազող վարկանիշի ֆոնին Ծառուկյանն ու իր ղեկավարած քաղաքական թիմը հասարակության լայն զանգվածների համար դառնում են իրենց խնդիրների լուծման բանալին։