Իշխանությունն ակտիվ է, ընդդիմությունը՝ չկա. «...

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը «հույժ գաղտնի» է պահում մարտի 26-ին Սիսիանի ընտրություններում մասնակցել-չմասնակցելու հարցըհետեւաբար՝ իրենց թեկնածուինիշխող «Քաղպայմանագիրը» ողջ ռեսուրսով լծվել է սեփական թեկնածուի քարոզարշավին։ Ինչպես հայտնի էթեկնածուն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն էնրա շտաբի պատասխանատունՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանըով նաեւ Հակոբջանյանի զարմիկն է։

Սյունիքի մեր աղբյուրները պատմեցինոր վերջերս նա սեղանի շուրջ է հավաքել մարզի «հեղինակավոր» կուսակցականներին եւ խնդրելոր ամբողջ ուժերով աշխատեն իր եղբոր՝ ՔՊ թեկնածուի հաղթանակի համարոր նախորդ սցենարը չկրկնվիեւ կարողանան մեծամասնություն կազմել։

Նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է թեկնածուին գովազդելու առաքելությունն իր վրա վերցրելհանդիպել են քաղաքացիների հետայցելել Սիսիանի թանգարան։ Իսկ ընդդիմությունըմասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավորՍիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանըով ամիսներ առաջ աջակցում էր քաղաքապետարանի աշխատակից իր ընկերոջըմինչ այս պահը չի բացում խաղաքարտերը:

Եթե շաբաթներ առաջ նա անգամ մտադրություն ուներ անձամբ առաջադրվելնրա շրջապատից երեկ տեղեկացանքոր այժմ դա բացառվում էհնարավոր է նախկին թեկնածուին էլ փոխեննույնիսկ չեն բացառումոր առհասարակ բոյկոտի այս ընտրությունները։ Անցած շաբաթ մեզ հետ մասնավոր զրույցում Սարգսյանն ասում էր՝ եթե պետք է կրկնվի նախորդ սցենարըընդդիմության դաշտում կոնսոլիդացիա չլինիապա մասնակցելն անիմաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում