Ազգային Ժողովի իշխանական նորաթուխ պատգամավոր Էմմա Պալյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իր քայլը եղել է գիտակցված և չի պատրաստվում դուրս գալ իմ քաղաքական թիմից․«Երբ անդամագրվում էի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հասկանում էի, որ ոչ մի դեպքում այս թիմից դուրս չեմ գալու»։
«Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից եմ և բնավ ինչ-որ անուններ չեմ կարող տալ՝ ում նախաձեռնությամբ ես քաղաքական թիմի անդամ դարձա, այդ իսկ պատճառով հայտնվել եմ ցուցակում, երբ 2016 թվականին անդամագրվեցի ՔՊ-ին, ես այդ պահին գիտակցում էի, որ ինչ իրավիճակ էլ լինի, ես երբևէ դուրս չեմ գալու իմ քաղաքական թիմից, քանի որ դա եղել է գիտակցված ընտրություն»,-ասաց Էմմա Պալյանը:
Նա նաև նշեց՝ հասարակության շրջանում բացասական կարծիք չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ բացասական կարծիքները և Փաշինյանին պիտակավորելը ընդդիմության քաղաքական խաղերն են:



