Իշխանական պատգամավորը չբացառեց, որ հանձնաժողո...

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է ճիշտ է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումանսիրող հանձնաժողովի աշխատանքները դռնփակ են լինիում, քանի որ հանձնաժողովի զեկույցը պարունակում է տեղեկություններ, որոնք պետական և ռազմական գաղտնիք են պարունակում։

Պատգամավորը տեղեկացրեց, որ քննարկումից հետո հանձնաժողովի անդամները շատ հարցեր պարզաբանելու են և հանրայնացնեն տեղեկատվության այն մասը, որը ռազմական կամ պետական գաղտնիք չի պարունակում․ «Պաշտոնապես կտեղեկացվի այն մասը, որը պետական կամ ռազմական գաղտնիք չի պարունակում»։

Արմեն Խաչատրյանը չբացառեց նաև, որ կլինեն իրավական գործընթացներ․«Եթե այդ զեկույցում տեղեկատվություններ լինեն առերևույթ հանցագործությունների վերաբերյալ կամ տեղեկատվություն լինի, որը ենթակա է ստուգման, իհարկե, ՀՀ Գլխավոր դատախազությունը դրանով կզբաղվի և համապատասխան իրավապահ մարմիններին հանձնարարական կտրվի ստուգումներ իրականացնել և պարզել, թե արդյո՞ք քրեական գործեր հարուցելու առիթներ և հիմքեր կան, թե ոչ»,-նշեց Խաչատրյանը։