Ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը, ազգային պետական մտածողություն ունեցող քաղաքական և հասարակական շրջանակները պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը և հնարավորություններն այս իրավիճակը կասեցնելու և փոխելու համար: Ազգային ժողովում՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի ուժերը՝ անկախ իրենց տարաձայնություններից՝ տարբեր հարցերի շուրջ, գոյություն ունեն կարևոր ու առանցքային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցեն»,-ընդգծել է պատգամավորը:
Նրա դիտարկմամբ՝ միավորելով ուժերը պետք է բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ:



