
Ինչ ուզում է թղթի վրա բերում է շրջանառություն, որքան ուզում է հարկ է վճարում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով բուքմեյքերական ընկերությունների հարկային քաղաքականությանը:
«Ասում եք՝ մինչև հիմա տվել են 0,1 տոկոս տուրք, հիմա թող տան 0,2 տոկոս տուրք, որովհետև ասում են, որ հազիվ են տեղավորվում: Իրենց ձայնը լսելի է, գերշահույթներ են ստանում: Պետությունը, փաստորեն, փոքր բիզնեսին չի լսում, հարկը կրկնապատկում է, իսկ իրենց մասով ասում է՝ չէ, սահմանափակվենք դրանով»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: