«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում որոշել են գնալ նոր արտահերթ ընտրությունների:
Այն, որ ընդդիմադիր ավագանու անդամները հրաժարվել են ավագանու նիստերին մասնակցելուց, հայտարարել են հենց իրենք` ընդդիմադիրները եւ ոչ մեկ անգամ: Այսօր, սակայն, Թալինի մեր աղբյուրները պնդում են, որ բավական ուշագրավ գործընթաց է նկատվում: Երբ արդեն քաղաքական մեծամասնությունը որոշել է վերջնականապես գնալ արտահերթ ընտրությունների, ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք էլ, ինչպես տեղի մեր աղբյուրն է փաստում. «Հլու-հնազանդ համաձայն են գնալ եւ մասնակցել ավագանու նիստերին եւ աշխատել այն համայնքապետի հետ, ում հետ դեռ մի քանի օր առաջ, մինչեւ նոր ընտրությունների մասին հայտարարվելը, ոչ մի ցանկություն չունեին աշխատելու, ավելին՝ բառ փոխանակելու:
Կարճ ասած, ունենք այս իրավիճակը: Այն, որ Թալինում համայնքապետ են սարքել տարաբնույթ ավանտյուրաների միջոցով, երեւի կասկած որեւէ մեկի մոտ չի մնացել: Միեւնույն ժամանակ քաղաքային ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ քաղաքը կազմակերպելով՝ դեմ գուրս գալ այդ իրավիճակին: Եվ եթե հիմա իրոք որոշել են անցնել իրենց լիազորություններին, ապա դա կնշանակի, որ հանուն ավագանու խղճուկ աթոռների, ծախելու են ամեն մի սկզբունք: Ու սրանից հետո ուզում ենք նորմալ քաղաք կամ երկի՞ր ունենալ. անիմաստ հույսեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



