«Իրավունք». Փաշինյանը անցավ պլան «Բ»–ին

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը անցել է պլան «Բ»-ին, այն է` քաոս ստեղծել եկեղեցու ներսում։ Նպատակ է դրվել եկեղեցականներին հանել իրար դեմ, իսկ դրա համար օգտագործվելու են տարբեր ժամանակներում եկեղեցականների` մեկը մյուսից նեղվածությունների խոսակցություններ, հատուկ մարդիկ են ներդրվել եկեղեցականների մեջ կռիվ գցելու համար։

Ասում են` Փաշինյանը ասել է, որ դա ծրագրի կուլմինացիան է լինելու, երբ սկսեն ներսից իրար «ուտել» հոգեւորականները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում