«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» արցախյան աղբյուրների պնդումներով, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմամբ, որքան էլ տարօրինակ հնչի, առավել քան անհանգստացած են արցախյան իշխանությունները՝ ՊԲ-ի գեներալիտետի հետ միասին:
Բանն այն է, որ Արցախում կա տարածված հիմնավոր կարծիք, որ չի բացառվում, որ այս հանձնաժողովը ստեղծվել է հենց մեկ նպատակով՝ ամեն ինչ բարդել Արցախի իշխանությունների վրա եւ մեղավորներին գտնել հենց Արցախում:
Արցախում շրջանառվող լուրերի համաձայն, այս համատեքստում վերջին շրջանում սրվել են հայաստանյան եւ արցախյան իշխանությունների հարաբերությունները: Հայաստանյան իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ջրի երես դուրս կգա նաեւ Ջալալը, ով դեռեւս անձեռմխելի է համարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



