Իրարանցում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում

Սերիալ հիշեցնող ձայնային արտահոսքերից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում խուճապային մթնոլորտ է, շպիոնոմանիան խաթարել է տնօրինության առօրյան։

7or.am-ի տեղեկություններով՝ արտահոսքերի հեղինակին գտնելու «հետաքննչական» գործողություններն արդյունք չեն տվել, ինչից հետո տնօրեն Բեգլար Կիրակոսյանը, «Ջրվեժ» եւ «Չարբախ» հավաքակայանների տնօրենները քաղաքապետարան լուր են ուղարկել, թե չեն ցանկանում շարունակել աշխատանքը։ Զուգահեռ սկսել են քննարկել ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանին նախկին պաշտոնին վերադարձնելու տարբերակը։

Հիշեցնենք, որ Մանուկյանի անունը ԶԼՄ-ներում շոշափվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում և «ԵԱՍՄ» հիմնարկում նրա կառավարման շրջանում ֆինանսական չարաշահումների հետ կապված։