Կիրակի Իրաքի իրավապահ մարմինների աշխատակիցներն ու փախստականներն առաջին են քվեարկել երեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք խորհրդարանի ընտրությունում:
Գաղափարը երեքշաբթի համընդհանուր քվեարկության օրը անկարգություններից խուսափելն է, երբ Իրաքի քաղաքացիները կընտրեն նոր խորհրդարանի 329 ներկայացուցչի:
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունեն 1.3 միլիոն զինվորական և ոստիկանական անձնակազմ և մոտավորապես 26000 տեղահանված անձ:
Իրաքի վարչապետ Մոհամեդ ալ Սուդանին հաստատել է երկրորդ ժամկետով առաջադրվելու իր մտադրությունը՝ ընտրողներին ներկայանալով որպես մեկը, որը կարող է երկարաժամկետ փոփոխությունների հասնել Իրաքում և հավասարակշռություն հաստատել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում։
Իրաքում ընտրությունը բարդ գործընթաց է, այն անմիջականորեն արտացոլում է մերձավորարևելյան այդ երկրի բնակչության բազմազգ և բազմակրոն կազմը։ Երեք հիմնական խմբերը՝ քրդերը, շիաներն ու սուննիները, վճռորոշ դեր են խաղում երկրի քաղաքական ներկայացուցչության մեջ։



