Իրաքի քաղաքացին փորձել է Թուրքիայից թմրանյութ...

«Ագարակի» անցակետում Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Հայաստան թմրանյութի մաքսանենգության փորձ:

 Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի Հանրապետության քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում սահմանապահ հերթափոխը նրա բաճկոնի ներսի գրպանում հայտնաբերվել է սպիտակ գույնի բյուրեղանման նյութ՝ ցելոֆանե տոպրակում, ենթադրաբար՝ մետամֆետամին։

 Կալանավորվածը հետագայում պարզաբանել է, որ նշված նյութն իրեն չի պատկանել։ Նրա կարծիքով՝ այն կարող էին գրպանը դրած լինել քիմմաքրման ժամանակ, որտեղ նա հանձնել էր բաճկոնն ուղևորությունից առաջ։

 Կարգազանցը և  հայտնաբերված նյութերը սահմանված կարգով հանձնվել են Հայաստանի իրավազոր մարմիններին փորձաքննության անցկացման և բոլոր հանգամանքների պարզման համար։