Իրաքի նախագահը ժամանեց Հայաստան

 Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

 «Զվարթնոց» օդանավակայանում Իրաքի նախագահին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Իրաքի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։