Իրանը զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի...

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարածաշրջանային շտաբը զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանին։

Այս մասին ասել է Սեպահի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար Մուհամմեդ Պակվարը։

Նա նշել է, որ զորավարժությունները կանցկացվեն առաջիկա օրերին Իրանի հյուսիսային սահմանին և Արաքս գետի տարածքում։

Պակվարը հավելել է, որ զորավարժություններն անցկացվում են բանակի տարեկան օրացույցի համաձայն և բանակային կորպուսի մարտական ​​պատրաստվածությունը բարձրացնելու խնդիրների կատարման նպատակով։