
Մենք լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Հայաստանի հետ,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։
Հիշենք, որ երեկ Հայաստանը և Պակիստանը հայտարարել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։
Բաղային դրական է գնահատել այդ իրադարձությունը։
«Հույս ունենք, որ մեր երկու հարևանների միջև հարաբերությունների հաստատումը կամրապնդի տարածաշրջանի երկրների ներուժը», - նշել է նա։