Իրանը որոշել է հարձակվել. Իսրայելի արտգործնախ...

Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա: Ըստ Jerusalem Post-ի՝ դրա մասին հայտարարել է հրեական պետության արտգործնախարար Իսրայել Կացը։

Թեհրանի ուղերձն Իսրայելին փոխանցվել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի միջոցով, որը զանգահարել է Կացին և հայտնել, որ այս տեղեկությունը ստացել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիից։

«Իրանը մեզ հայտնել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա»,- հայտարարել է Կացը։

Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարարը հայտնել էր, որ զրուցել է Իսրայելի և Իրանի գործընկերների հետ՝ իրավիճակը ծայրաստիճան սրված է: