
Իրանը շարունակաբար կապի մեջ է Ռուսաստանի հետ՝ քննարկելով այն խորհրդակցությունները, որոնք Մոսկվան և Վաշինգտոնը վարում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
«Մենք Ռուսաստանի հետ մշտական խորհրդակցությունների մեջ ենք տարբեր թեմաների շուրջ, և մեր քննարկումներն անընդհատ շարունակվում են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագիրը նույնպես այդ հարցերից մեկն է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։
ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Իրանը հաստատ շարունակելու է խորհրդակցությունները Ռուսաստանի հետ՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող շփումների վերաբերյալ։
Անդրադառնալով ԱՄՆ պաշտոնյաների՝ Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ հայտարարություններին՝ Բաղային ընդգծել է, որ Իրանը վճռականորեն պաշտպանելու է իր իրավունքները։
Միաժամանակ, նա խորհուրդ է տվել ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին գործել ՄԱԿ-ի միջուկային գործակալության մանդատի շրջանակներում և կատարել բացառապես տեխնիկական բնույթի հայտարարություններ։
ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Գրոսիի քաղաքական բնույթի հայտարարությունները որևէ օգուտ չեն կարող բերել։ Այս մասին գրել է Tasnim news-ը։