Իրանը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում հրաժարվել իր թշնամական քաղաքականությունից Թեհրանի հանդեպ, որը նա իրականացնում էր պետության ղեկավարի առաջին ժամկետում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է իսլամալամն հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը, որն իրականացնում էր Դոնալդ Թրամփը, անհաջողության մատնվեց։ Մենք առաջարկում ենք Թրամփի կառավարությանը վերանայել իր սխալ քաղաքականությունը։ Կառավարությունը մշակում է [ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր սահմանափակումների] տնտեսական արձագանքման տարբեր ռազմավարություններ եւ ձգտում է լիովին ապահովել ազգային շահերը իսլամական հեղափոխության բարձր գաղափարների համապատասխան»,- ասել է նա։