Իրանը Ռուսաստանի գործընկերն է, և Մոսկվան պատր...

Իրանը Ռուսաստանի գործընկերն է, և Մոսկվան պատրաստ է ընդլայնելու համագործակցությունը Թեհրանի հետ բոլոր բնագավառներում:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն, անկասկած, պատրաստ է ընդլայնելու համագործակցությունն Իրանի հետ բոլոր բնագավառներում: Իրանը մեր գործընկերն է, և մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են: Մենք դա կանենք նաև հետագայում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին: