Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցո...

Իրանը Պակիստանին, որը հանդես է գալիս Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում որպես միջնորդ, փոխանցել է երկարաժամկետ զինադադարի քննարկմանն ուղղված նոր առաջարկի տեքստը։ Այս մասին հայտնել է «IRNA» գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հակամարտության դադարեցումն ու խաղաղության հաստատումն անվանել է Իսլամական Հանրապետության առաջնահերթ նպատակը։