Իրանը նոր հակառազմանավային հրթիռ է փորձարկել...

Իրանի զինվորականները 48 ժամ առաջ առաջին անգամ նոր հակառազմանավային հրթիռ են փորձարկել ամերիկյան ավիակրի վերևում, հայտնել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Առաջին անգամ մենք մեր հակառազմանավային հրթիռը փորձարկել ենք ամերիկյան ռազմական նավի վերևում», - Ռեզայի խոսքերն է մեջբերում Press TV հեռուստաալիքը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM) հայտնել էր երեք իրանական հում նավթի տանկերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան այն բանի, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ էր արձակել տարածաշրջանային ջրերը պարեկող ամերիկյան երկու ռազմական նավերի ուղղությամբ։

Հրամանատարությունում հայտարարել են, որ ամերիկյան ավիակիրն ու ականակիր նավը հաջողությամբ խուսափել են Իրանի կողմից իրականացված մի քանի հարձակումներից։ ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։