Իրանը միջնորդների միջոցով փոխանցել է խաղաղության պայմանները, որոնք ներառում են վնասի փոխհատուցում և պատժամիջոցների չեղարկում։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը:
«Մենք ունենք պատերազմը դադարեցնելու պայմաններ։ Տարածաշրջանի միջնորդների միջոցով մենք պահանջում ենք փոխհատուցում, բոլոր պատժամիջոցների չեղարկում և ագրեսիայի չկրկնման երաշխիքներ»,- ասել է Ֆերդոուսիպուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը արդյունավետ բանակցություններ են վարել։ Իրանի ԱԳՆ-ն հերքել է ուղիղ երկխոսության փաստը, սակայն հաստատել է, որ միջնորդների միջոցով Թեհրանը հաղորդագրություններ է ստացել հակամարտությունն ավարտելու շուրջ երկխոսություն սկսելու Վաշինգտոնի ցանկության մասին:



