Իրանը ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն է ուղարկ...

Իրանը ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն է ուղարկել, որում ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները համարում է Վաշինգտոնի ներգրավվածության ապացույց Իսրայելի և Թեհրանի միջև հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային` Tasnim News Agency-ի փոխանցմամբ։

Նա նշել է, որ Թրամփի խոսքերը ամբողջովին հերքում են ԱՄՆ Պետդեպարտամենտի հունիսի 23-ի նախորդ հայտարարությունը, որում ասվում էր, որ Վաշինգտոնը որևէ կապ չունի Իսրայելի հարձակման հետ։

«Այս ուղղակի խոստովանությունն ապացուցում է, որ ԱՄՆ կառավարությունը կրում է միջազգային հանցագործություն կատարելու լիակատար պատասխանատվություն։ Այս հայտարարությունների հրապարակումից հետո մենք դրանք գրանցել ենք որպես պաշտոնական փաստաթուղթ ՄԱԿ-ում և Անվտանգության խորհրդում, որպեսզի այլ ապացույցների հետ միասին ծառայեն որպես իրավական հետապնդման հիմք։ Անկասկած, նման խոստովանությունը ցանկացած միջազգային դատարանում կարող է օգտագործվել որպես ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությանը մասնակցելու հստակ ապացույցներից մեկը», - ասել է Բաղային: