Իրանը կանխել է ամերիկացիների կողմից իր տանկեր...

Չորեքշաբթի Իրանի ռազմածովային ուժերը ԱՄՆ-ին թույլ չեն տվել իրանական նավթատար նավ զավթել Օմանի ծոցում, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը կանխեց ծովահենների հարձակումը և ԱՄՆ-ի կողմից իրանական նավթը գողանալու փորձը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ամերիկյան բանակը հետապնդել էր տանկերը՝ օգտագործելով մի քանի ուղղաթիռ և նավեր։